Օգոստոսի 3-ին Իսրայելը սկսել է զորքերը դուրս բերել Գազայի հատվածից, սակայն շարունակել է օդից ռմբակոծությունները՝ սպանելով տասնյակ պաղեստինցիների:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ հայտարարել էր, որ Իսրայելի զինված ուժերը կվերսկսեն օպերացիան՝ սահմանի տակ «Համասի» զինյալների փորած թունելների քանդումն ավարտելուց հետո:
Մինչ իրավիճակը Գազայում շարունակում է լարված մնալ, «Համասի» ներկայացուցիչները ժամանել են Կահիրե՝ Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ հրադադարի շուրջ անուղղակի բանակցություններ վարելու համար: Իսրայելը երեկ հայտարարել էր, որ հրաժարվում է ներկայացուցիչների ուղարկել բանակցությունների, չնայած նախնական պամնավորվածությանը, և Պաղեստինի իսլամիստներին մեղադրել էր միջազգային միջնորդներին մոլորեցնելու մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել էր, «Համասը» և Իսրայելը դրանում մեղադրում են մեկմեկու: