Շաբաթ ուշ երեկոյան՝ ժամը 23-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար», - ասված է հաղորդագրությունում։
Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն