ՌԴ դեսպան. ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը կարող է հոկտեմբերից շուտ ստորագրվել

Այսօր Ռուսաստանի դեսպանը «Ազատության» զրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը։

«Ամեն ինչ իր հունով է ընթանում, ամեն ինչ կիրականանա, ամեն ինչ կլինի ինչպես հարկն է, և Հայաստանը կդառնա Եվրասիական միության լիիրավ անդամ»,- ասել է դեսպան Իվան Վոլինկինը։

«Ազատության» հարցին՝ ե՞րբ կստորագրվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և, որ, օրինակ, Ղազախստանի արտգործնախարարը նշել է հոկտեմբեր ամսվա մասին, Վոլինկինը արձագանքել է.- «Կարծում եմ, հնարավոր է ավելի շուտ ստորագրվի»: