Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ինչը մարդկային զոհերի պատճառ է հանդիսացել։ Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։
«Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք որպես հրադադարի համաձայնագրի և քաղաքական ուղիներով խնդիրը կարգավորելու վերաբերյալ հայտարարությունների լրջագույն խախտում»,- ասված է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում.- «Լարվածության հետագա սրացումը անթույլատրել է։ Կոչ ենք անում հակամարտության կողմերին զսպվածություն հանդես բերել, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման նպատակով»։