Սաակաշվիլիի խափանման միջոցը հեռակա կարգով ընտրվել է երկամսյա կալանքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին համար հեռակա կարգով որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:

Վրաստանի նախկին նախագահը հրաժարվել էր ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ Դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սաակաշվիլիի դեմ քրեական գործը հարուցվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 2007 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերությունը զավթելու մեղադրանքով։