Բաքվի դատարաններից մեկը այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացիներ Հաֆիզ Վալիևին և Ագամիր Ագամիրովին՝ նրանց մեղավոր ճանաչելով պետական դավաճանության մեջ:
Նրանք մեղավոր են ճանաչվել Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Գործի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել, դատավարությունն անցկացվել է փակ դռների ետևում:
Ադրբեջանը նախկինում էլ է իր քաղաքացիներին ազատազրկման դատապարտել Իրանի օգտին լրտեսելու համար: