Իսրայելը և «Համաս» խմբավորումը համաձայնության են եկել այսօրվանից 72-ժամյա մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Երեք շաբաթից ավելի շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 1400 պաղեստինցի և 58 իսրայելցի: