ԱՄՆ-ը մտահոգված է Լեյլա Յունուսի կալանավորման կապակցությամբ

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնում ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորման կապակցությամբ:

Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքները սահմանափակում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետագա խաղաղ գործունեությունը: