Ռուսաստանի դեսպանատունը քննադատում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը այսօր դիվանագիտական ներկայացուցչությանը «ոչ հարիր» է գնահատել Միացյալ Նահանգների դեսպանատան ավելի վաղ արված նախազգուշացումը, թե՝ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում «ռիսկեր կառաջանան»:

«Ռուսաստանյան ընկերությունների հետ հարաբերությունների դադարեցման կոչերը ի չիք են դարձնում ամերիկյան ներկայացուցիչների կեղծավոր հայտարարությունները՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու պատրաստակամության մասին: ԱՄՆ գործողություններում հստակորեն ուրվագծվում են առևտրա-տնտեսական անբարեխիղճ մրցակցության տարրեր»,- մասնավորապես ասված է Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունում:

Սարգիս Հարությունյան