Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից, վերջին մեկ տարում Ռուսաստանի տարածքում բնակվող Էդուարդ Սնոուդենն այսօր պաշտոնապես հանձնել է իր փաստաթղթերը Ռուսաստանի միգրացիոն ծառայություններին` խնդրելով քաղաքական ապաստան, փոխանցում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
2013 թվականին Սնոուդենը հրապարակեց մեծ թվով գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումներին` ինչպես հայտնի քաղաքական գործիչների, այնպես էլ ամբողջ աշխարհում սովորական քաղաքացիների նկատմամբ: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը չի ցանկանում վերադառնալ հայրենիք, քանի որ այնտեղ նրան սպառնում է քրեական հետապնդում: