Այսօր հակառակորդը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ», - ասված է հաղորդագրությունում:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Զոհված զինծառայողների ինքնությունը առայժմ չի հրապարակվում:
Ավելի ուշ տարածած հաղորդագրությունում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական կողմի տեղեկատվությունը «անհիմն է»: