Մոսկվան անօգուտ և անպատասխանատու է որակում պատժամիջոցները

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Ռուսաստանը հայտարարել է, որ իր նկատմամբ Արևմուտքի սահմանած աննախադեպ պատժամիջոցները կվնասեն Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվայի նկատմամբ վերջին պատժամիջոցները անօգուտ և անպատասխանատու է որակել, հայտարարելով, դրանք անխուսափելիորեն կհանգեցնեն Եվրոպայում էներգակիրների գների աճի։