Տրիպոլին դիմել է միջազգային կառույցների օգնությանը

Լիբիա -- Տրիպոլիի այրվող նավթապահեստներից թանձր ծուխ է դուրս գալիս, 28-ը հուլիսի, 2014 թ.

Տրիպոլիի նավթապահեստներում հրթիռի պայթյունից բռնկված կրակը մարելու համար Լիբիայի իշխանությունները դիմել եմ միջազգային կառույցներին։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով արաբական հեռուստաալիքները, փոխանցում է, որ տեղի հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը. ողջ նավթապահեստում պահվում է 65 հազար տոննա վառելանյութ, այս պահի դրությամբ այրվում է 4000 տոննան, և վտանգ կա, որ այն կտարածվի նավթի և գազի մյուս պահեստներ։

Իշխանությունները պահեստներին մոտ ապրող բնակիչներին կոչ են արել լքել իրենց բնակարանները։

Միջազգային մի քանի կառույցներ արդեն արձագանքել են ու կրակ մարող ինքնաթիռներ կուղարկեն Տրիպոլի։