Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը ադրբեջանցի Օրհան Զեյնալովին 17 տարվա ազատազրկման է դատապարտել Եգոր Շչերբակովի սպանության համար: Զեյնալովից նաև 3 միլիոն ռուբլի (մոտ 85 հազար դոլար) կբռնագանձվի՝ որպես փոխհատուցում: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Քննության տվյալներով՝ 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը 29-ամյա Զեյնալովը ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ աննշան պատրվակով քաշքշուկ է հրահրել 25-ամյա Եգոր Շչերբակովի հետ, որի ընթացքում նրան երկու անգամ հարվածել է դանակով: Շչերբակովը տեղում մահացել է:
Հիշեցնենք, որ Եգոր Շչերբակովի սպանությունը մեծ արձագանք ստացավ տեղի բնակչության շրջանում, ովքեր հոկտեմբերի 13-ին բողոքի մեծ ակցիա անցկացրեցին: