Աստրախանի մոտ այսօր Ռուսաստանի ռազմական ավիացիային պատկանող ՄԻԳ-29 կործանիչ է վթարի ենթարկվել, օդաչուն զոհվել է:
Օդուժի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարը հայտարարել է, որ «նախնական զեկույցների համաձայն, վթարի պատճառը ինքնաթիռի անսարքությունն է եղել»: