Այս գիշեր սահմանային գոտու Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր և Այգեպար գյուղերի բնակիչները ավելի քան 6 ժամ անցկացրել են նկուղներում՝ ադրբեջանական կողմի կրակոցների վտանգի տակ:
Զոհեր չկան, գյուղերը հերթական անգամ նյութական վնասներ են կրել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակ է բացել այս բնակավայրերի ուղղությամբ և միայն հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում է լռել:
Նաիրա Բուլղադարյան