Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա օրերին հնարավոր է, որ իսլամիստ ծայրահեղականները ահաբեկչական գործողություններ իրականացնեն երկրի տարածքում։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությանը։
Անվտանգության նախարար Ալանա Բյորլանդն ասել է, որ հարձակումը կարող են կազմակերպել Նորվեգիայի մահմեդականները, ովքեր մասնակցել են Սիրիայում ընթացող ռազմական գործողություներին։