Տավուշի մարզի Այգեպար գյուղում «Պաշտպանող պատ» կառուցելու և այդպիսով գյուղի դպրոցն ու մանկապարտեզը անվտանգ դարձնելու նպատակով հուլիսի 19-ին Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի երիտասարդները Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ դրամահավաք էին կազմակերպել:
Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ՝ դրամահավաքի արդյունքում 137 660 դրամ է հանգանակվել:
Այգեպարում նախատեսվում է երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատ կառուցել, որը կպաշտպանի գյուղի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից՝ հրադադարի ռեժիմի՝ վերջերս հաճախակի դարձած խախտման դեպքերում: