2004-12 թվականներին Բելառուսը Ադրբեջանին վաճառել է 153 հատ Т-72 տանկ, 132 միավոր հրետանային համակարգ՝ 120 հատ Д-30 թնդանոթ և 12 հատ Пион ինքնագնաց հաուբից, 60 հատ БТР-70 զրահամեքենա, 11 հատ Су-25 ռազմական ինքնաթիռ: Այդ մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրը:
Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ հաշվետվությունում արտացոլված չէ անցած տարի Բելառուսից Ադրբեջանի գնած Buk-MB համակարգի մասին տեղեկատվությունը: