Նիդերլանդներում սգո օր է

Ռուսաստան - Ծաղիկներ, խաղալիքներ, մոմեր՝ «Ներեցեք մեզ» գրությամբ, Մոսկվայում Նիդերլանդների դեսպանատան դիմաց՝ ի հիշատակ կործանված «Բոինգ»-ի ուղևորների, 18-ը հուլիսի, 2014թ․

Նիդերլանդներում այսօր սգո օր է՝ ի հիշատակ Ուկրաինայում կործանված «Բոինգ»-ի ուղևորների:

Երկրում իջեցվել են պետական դրոշները, ժամանցային միջոցառումներ չեն կայանա:

Ակնկալվում է, որ այսօր Ուկրաինայից Նիդերլանդներ կժամանի աղետի զոհերի աճյունները տեղափոխող առաջին ինքնաթիռը: Զոհվածների հարազատների հետ օդանավակայանում կլինեն նաև Նիդերլանդների թագավոր Վիլհելմ-Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման և վարչապետ Մարկ Րյուտտեն: