Պորոշենկոն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի մասին: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Երեքշաբթի օրը այդ որոշմանը կողմ է քվեարկել Գերագույն ռադայի 232 պատգամավոր՝ որոշումն ընդունելու համար առնվազն 226 ձայն էր անհրաժեշտ:

Դրա համաձայն՝ նախատեսվում է անցկացնել զորահավաքի երրորդ փուլը, այն բանից հետո, երբ Կիևը երկրի հարավում ուժային գործողություններ է սկսել:

Ինչպես տեղեկացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պորուբին, գարնանից մոբիլիզացվել են և պատրաստվածության են բերվել Ուկրաինայի զինված ուժերի 53 զորամասեր և 18 այլ զինվորական ստորաբաժանումներ: