Թբիլիսիում ՀՀ դեսպանությանը Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան միկրոբլոգային ցանցի իր էջում:
Ավելի վաղ «Ռեգնում» լրատվական գործակալությունը լուրեր էր տարածել, որ այս տարվա սեպտեմբերից Վրաստանը պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ՝ «Եվրոպական միությունում գործող վիզային ռեժիմի ընթացակարգերին համապատասխանեցնելու ենթատեքստում»: