ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, դատապարտելով արևելյան Ուկրաինայում մալայզիական քաղաքացիական ինքնաթիռի խորտակումը, ինչը 298 ուղևորների մահվան է հանգեցրել, և պահանջել է այդ տարածքը վերահսկող զինված խմբավորումներից «ապահով, անվտանգ, լիակատար և անխափան մուտք» ապահովել դեպի ինքնաթիռի անկման վայրը:
Անվտանգության խորհուրդը բանաձևը ընդունել է շաբաթ և կիրակի օրերին շարունակված լարված բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում խորհրդի անդամները ճնշում են գործադրել Ռուսաստանի վրա` նրա քվեն ստանալու համար: