Կիևը կդադարեցնի մարտական գործողությունները «Բոինգ»-ի կործանման հատվածում

Ուկրաինա - ԵԱՀԿ-ի դիտորդները և լրագրողները «Բոինգ 777»-ի կործանման վայրում

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամայել է Դոնեցկի մարզի տարածքում՝ «Մալազիական ավիաուղիներ»-ի «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման վայրում 40 կիլոմետր շառավղով դադարեցնել մարտական գործողությունները։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի քարտուղարի թվիթերյան էջում կատարված գրառումը։

«Ուկրաինայի զինված ուժերը չպետք է ռազմական գործողություններ իրականացնեն, կրակ բացեն, որպեսզի ապահովեն փորձագետների անվտանգ աշխատանքը», - ասված է Ուկրաինայի նախագահի հայտարարությունում։