ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դատապարտել է Գազայի հատվածում իսրայելցիների կողմից տասնյակ պաղեստինցիների սպանությունը։
Բան Կի-մունը նաև պահանջել է անհապաղ դադարեցնել արդեն մոտ երկու շաբաթ շարունակվող ռազմական գործողությունները, որոնց հետևանքով ավելի քան 400 մարդ է սպանվել։ Միայն երեկ ավելի քան 60 պաղեստինցի ու 13 իսրայելցի զինվոր է սպանվել։
Ավելի ուշ, Գազայի հատվածում ահագնացող բռնությունների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է հրավիրել։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր պետք է մեկներ Եգիպտոս՝ այդ երկրի պաշտոնյաների հետ բանակցելու մերձավորարևելյան ճգնաժամի հարցով։