Ավստրալիայում հոգեհանգստի պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 28 ավստրալացիների։
Երկրի վարչապետ Թոնի Էբոթը, որը Սիդնեյում ներկա է եղել կաթոլիկ եկեղեցու պատարագին, ասել է, որ ամբողջ Ավստրալիան վշտակցում է զոհերի հարազատներին։