Պաղեստինցի պաշտոնյաներն ասում են, թե իսրայելական օդուժի հարվածներին միայն այսօր` հուլիսի 19-ին, զոհ են գնացել առնվազն 25 մարդ. այսպիսով 12 օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 330-ի:
Համասի վերահսկողության տակ գտնվող տարածքը Իսրայելը սկսել է ռմբակոծել հուլիսի 8-ին` ի պատասխան պաղեստինյան տարածքից արձակված հրթիռների: Հուլիսի 17-ին հազարավոր իսրայելական զինվորներ մտել են Գազայի հատված` ոչնչացնելու հրթիռների արձակման գաղտնի կայանները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը այսօր ժամանելու է Մերձավոր Արևելք` հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին օգնելու նպատակով:
Նախագահ Բարաք Օբաման երեկ ասել է, որ հեռախոսային զրույցի ընթացքում խրախուսել է Իսրայելի վարչապետ Նետանյահուին զինյալների դեմ գործողության ընթացքում նվազագույնի հասցնել քաղաքացիական զոհերի թիվը` նշելով, որ Միացյալ Նահանգները սատարում է Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը: