BBC-ի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը` եթե Մոսկվան միջոցներ չձեռնարկի Ուկրաինայի արևելքում իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք ընդգծել են, որ Ռուսաստանն է պատասխանատու այն բանի համար, որ անջատականները Ուկրաինայի արևելքում շարունակում են զենք ստանալ:
Նախագահ Օբաման և վարչապետ Քեմերոնը ընդգծել են հետագա համատեղ գործողությունների անհրաժեշտությունը` եթե Ռուսաստանը փոփոխության չենթարկի իր դիրքորոշումը: