Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի արտգործնախարար Պավել Կլիմկինին, հաղորդում են, որ Ուկրաինայի տարածքում վթարի ենթարկվոծ մալազիական ինքնաթիռի «սև արկղերը» գտնվում են ուկրաինացի մասնագետների մոտ;
Նախարարը հայտնել է, որ ստեղծվել է վթարի պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են փորձագետների ԻԿԱՕ-ից, Նիդերլանդներից, Մալայզիայից և ԱՄՆ-ից:
Հինգշաբթի երեկոյան ռուս-ուկրաինական սահմանի մոտ վայր ընկած Բոինգ - 777 ինքնաթիռում կար 298 մարդ: Ողբերգության պատճառների վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում Ռուսաստանի իշխանությունները, Ուկրաինայում ռուսամեռ անջատողականները և Ուկրաինայի իշխանությունները: