Օրերս Երևանում ծեծի ենթարկված ազատամարտիկ Վարդան Թումանյանը երեկ հիվանդանոցում մահացել է: Ազատամարտիկի հարազատները լրատվամիջոցներին փոխանցել էին, թե նրան ծեծել են շենքի բակում՝ նարդու սեղանի շուրջ։
Բակում վեճ է ծագել Թումանյանի և Բաբկեն Սարգսյանի միջև, որից հետո Սարգսյանը վեճի մասին պատմել էր որդիներին, ովքեր էլ հենց բակում ծեծել են Վարդան Թումանյանին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ազատամարտիկ Վարդան Թումանյանի մահվան գործով կալանավորված են քաղաքացիներ Սարգիս Ղուկասյանն ու Գևորգ Սարգսյանը։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 և 14 կետերով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
Նաիրա Բուլղադարյան