Այսօր «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արտաքին քաղաքականության հարցերի գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են Հայաստան ժամանած Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ, Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության անդամ Մարկ Վերհեյջենի, խորհրդարանում օգնական Ջերոեն Բեննինգի և Հանուն ազատության ու ժողովրդավարության ժողովրդական կուսակցության միջազգային հարցերի պատասխանատու Ութեր Շրոերի հետ:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը տարածաշրջանում, փոխանցում է կուսակցության լրատվական ծառայությունը։