Մինսկի խմբի համանախագահը Ղարաբաղի թեմայով քննարկումներ կանցկացնի ԱՄՆ-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թեմայի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։