Առողջապահության նախարարությունը հատուկ ծրագիր կմշակի նման ընտանիքների համար։ Այդ մասին հայտնել է նախարար Արմեն Մուրադյան՝ այսօր ընդունելով զոհված զինծառայողների մայրեր Հասմիկ Մելիքյանին և Սոնա Փաշինյանին։
«Այդ ծրագրի համաձայն՝ զինվոր զավակ կորցրած ծնողներին իրենց պոլիկլինիկաներից ամեն տարի կհրավիրվեն պարտադիր որոշակի հետազոտություններ անցնելու։ Իսկ բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպվեն նաև բժշկական ավելի մեծ ծավալի ծառայություններ», - ասել է նախարարը։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Մուրադյանն արդեն հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին։