Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի հետևանքով երկու հայ է վիրավորվել

Ռուսաստան - Փրկարարները դուրս են բերում Մոսկվայի մետրոպոլիտենում վթարի հետևանքով տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ․

Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվածների թվում երկու հայ կա՝ 23-ամյա Աննա Օլեգի Բուլղադարյանն ու 20-ամյա Մերի Աշոտի Քոչարյանը: Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:

Վերջին տվյալներով՝ մոսկովյան մետրոյում վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ: