Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ֆիլիպ Համոնդը, ով այս պաշտոնում կփոխարինի երկուշաբթի օրը հրաժարական տված Ուիլյամ Հեյգին:
Ավելի վաղ Համոնդը զբաղեցնում էր Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնը:
BBC-ի փոխանցմամբ՝ Համոնդը այսպես կոչված «եվրասկեպտիկներից» է և արտգործնախարարի պարտականությունները ստանձնում է Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունների համար վճռորոշ ժամանակահատվածում: