Իրանի Հեղափոխական տրիբունալը 8 հոգու ընդհանուր առմամբ 127 տարվա ազատազրկման է դատապարտել՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հակակառավարական գրառումներ զետեղելու համար։
Երիտասարդների անունները չեն հրապարակվում, հայտնի է միայն, որ նրանք 11-21 տարվա ազատազրկման են դատապարտվել « ազգային անվտանգության դեմ ուղղված կանխամտածված գործողությունների», հակակառավարական քարոզչության, ինչպես նաև իսլամական սրբավայրերն ու Իրանի առաջնորդներին վիրավորելու մեղադրանքներով։