ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ) տեղեկացնում է, որ ծառայության achurd.am կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 09:30-ի մոտակայքում խաթարվել է գործող էլեկտրոնային հարկադիր աճուրդի օնլայն համակարգի աշխատանքը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Համապատասխան աշխատանքներ են տարվել կայքի բնականոն աշխատանքի վերականգման ուղղությամբ և ժամը 16:20-ի դրությամբ achurd.am կայքը անխափան աշխատում է: