Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները հայտարարել են, որ զինյալներին հաջողվել է ուկրաինական բանակի զինվորական ուղևորատար ինքնաթիռ խփել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ինքնաթիռը խփել են Դոլժանո - Նիկոլսկի գյուղի շրջակայքում այսօր կեսօրին մոտ՝ շարժական զենիթա-հրթիռային համակարգից:
Իր հերթին, Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ կորցրել են կապը «ԱՆ-26» ինքնաթիռի հետ, որում կարող էր 20 մարդ լինել: Նրանց մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են: