Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության պայմանագիր է ստորագրել Արգենտինայի հետ՝ հուլիսի 12-ին Բուենոս Այրես կատարած այցի ընթացքում։
Պուտինը և Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը հայտարարել են, որ Ռուսաստանի ատոմային կորպորացիան՝ «Ռուսատոմ»-ը գործող ատոմակայանի երկու նոր էներգաբլոկի շինարարությանը կմասնակցի։