Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգի իշխանությունները հայտարարել են, որ վաղը Ռիոյում կանցկացվի քաղաքի պատմության մեջ ամենախոշոր ոստիկանության և փրկարար ծառայությունների գործողությունը, որն ուղղված է լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ անվտանգության ապահովմանը:
Սպասվում է, որ Գերմանիայի և Արգենտինայի հավաքականների խաղը դիտելու համար «Մարականա» մարզադաշտ կմեկնեն շուրջ մեկ տասնյակ երկրների ղեկավարներ։