Գազայի հատվածում արդեն հինգերորդ օրը շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի, իսկ վիրավորներինը՝ 920-ի։
Իսրայելը մեղադրում է պաղեստինցի գրոհայիններին՝ Գազայի հատվածից հրթիռներ արձակելու համար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել ռազմական գործողությունները, մինչև գրոհայինները չդադարեցնեն հրթիռակոծումը Գազայից։
Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ի գրոհայինները ևս բացառել են ռազմական գործողությունների դադարեցումը։