Ապօրինի զինվորական տարկետումների համար ձերբակալվել են պաշտոնատար անձինք

Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու համար մի քանի պաշտոնատար անձինք են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես, ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանը: