Վեցօրյա այցով Հարավային Ամերիկա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Կուբայի մայրաքաղաք Հավանա, որտեղ ի շարս պաշտոնական հանդիպումների կտեսակցի նաև Կուբայի նախկին նախագահ 87-ամյա Ֆիդել Կաստրոյին։
Ներկայումս Կուբան ղեկավարում է Ֆիդել Կաստրոյի եղբայրը` Ռաուլ Կաստրոն։
Ռուսաստանը մտադիր է ներել Կուբայի 35 միլիարդ դոլարի պարտքի 90 տոկոսը։
Հարավամերիկյան ուղևորության շրջանակներում Պուտինը կայցելի Արգենտինա, ապա կմեկնի Բրազիլիա, որտեղ գումարվելու է BRICS-ի` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության գագաթնաժողովը։
Ենթադրվում է, որ Բրազիլիայում Պուտինը կհանդիպի նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որի հետ միասին հուլիսի 13-ին ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ եզրափակիչ են դուրս եկել Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։