Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան։
Դա վերջին 13 տարիների ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի մակարդակով առաջին ուղևորությունն է միջինասիական այս երկիր։
Այցի նախօրեին Դավութօղլուն ասել է, թե 2006 թվականից ի վեր թուրք - ուզբեկական հարաբերություններում դադար էր, որն ի հայտ էր եկել թյուրիմացությունների բերումով, սակայն հիմա երկու երկրները փորձում են վերաիմաստավորել հարաբերությունները։
Դավութօղլուն իր ուզբեկ պաշտոնակից Աբդուլազիզ Քամիլովի հետ քննարկելու է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Նախատեսվում է, որ Դավութօղլուին կընդունի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։