Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնում Լախդար Բրահիմիին կփոխարինի Ստաֆան դի Միստուրան։
Շվեդիայում ծնված իտալական ծագումով դիվանագետը նախկինում եղել է Իտալիայի փոխարտգործնախարարը, ավելի քան երեք տասնամյակ տարի աշխատել է ՄԱԿ-ում։
Միստուրան հակամարտությունների գոտիներում աշխատանքի մեծ փորձ ունի։