Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է տարածքային կառավարման մարմիններին, համայնքներին, գյուղնախարարությանն ու Տարածքային կառավարման նախարարությանը հանձնաժողով ստեղծել ու մինչև կառավարության հաջորդ նիստը Շիրակի մարզում կարկուտի պատճառած վնասների ծավալները ներկայացնել։
«Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ և եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Կորստի չափերը ստանալուց հետո մենք կառավարությունում որոշում կկայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին»,-այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։
Աբրահամյանը նաև նշեց, թե տեղեկություններ ունի, որ Ստեփանավանում ևս իրավիճակը բավարար չէ։ Նա գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց կառավարության նիստից հետո գնալ Ստեփանավան և տեղում վիճակը ճշտել։
Հովհաննես Շողիկյան