Իսրայելի բանակի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հուլիսի 8-ին և 9-ին 225 հրթիռ է արձակվել Իսրայելի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ էր, երբ «Համասի» գրոհայիններն իրենց վրա վերցրեցին Իսրայելի հրթիռակոծությունը:
Ռազմական գործողություններն արդեն ցամաքային ընթացք են ստացել: Այս գիշեր արդեն հինգ արաբ ահաբեկիչներ, ծովից դուրս գալով ափ, փորձել են հարձակվել հրեական բնակավայրերից մեկի վրա, ինչի արդյունքում բոլոր հարձակվողները սպանվել են:
Շարունակվում են հրթիռակոծվել Իսրայելի խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով 58 քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվել: Զոհեր, բարեբախտաբար, չկան: Հրթիռակոծվող շրջաններում բնակվող ավելի քան 3 հազար հայերի շրջանում ևս տուժածներ չկան:
Պաղեստինյան կողմը հայտարարում է 28 զոհերի, 200 վիրավորների մասին:
Արտյոմ Չեռնամորյան, Երուսաղեմ