Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ադրբեջանական ուժերը Քարվաճառի ուղղությամբ իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով գերեվարել են տեղի հովվի 14-ամյա որդուն:
«Դա ապատեղեկատվություն է»,- «Ազատությանը» ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն հարձակմանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը զերծ մնաց որևէ մեկնաբանությունից:
Ավելի վաղ Armlur.am կայքը տեղեկություն էր տարածվել, որ չորս ադրբեջանցի դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ: Հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, սակայն ադրբեջանցիները գերեվարել են 14-ամյա մի պատանու:
Սարգիս Հարությունյան