Օլանդը և Օբաման կոչ են անում Պուտինին ճնշում գործադրել անջատականների վրա

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճնշում գործադրել Արևելյան Ուկրաինայի ռուսամետ ապստամբների վրա, որպեսզի վերջիններս բանակցություններ սկսեն Կիևի հետ։ Խոսակցությունը տևել է մոտ 45 րոպե։

Սպիտակ տան փոխանցմամբ՝ Օբաման և Օլանդը որոշել են, որ եթե Պուտինը այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի, ապա Եվրոպան պետք է համարժեք պատասխան տա։