Ուժեղ կարկուտ Իջևանում

Իջևանի համայնապատկեր

Այսօր երեկոյան Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16։07-ից մինչև 16։15-ն ընկած ժամանակահատվածում Իջևան քաղաքում տեղացել է ուժեղ կարկուտ՝ մոտ 30 միլիմետր:

Նշված տարածքը Արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում, ասված է նախարարության հաղորդագրությունում։